National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1 / 1

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ավստրալիայի պատվիրակության ղեկավար Բրոնվին Բիշոփի հետ:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում այսօր իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Նա նկատել է, որ միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ ամրապնդման գործում լավ հիմք կարող են ծառայել փոխայցերը: Բրոնվին Բիշոփն իր հերթին կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը համապատասխան բանաձեւով դատապարտվել է Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, եւ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am